2003 թվականին միավորվեցին մի խումբ տղաներ, ովքեր չէին պատկերացնում իրենց կյանքն առանց ավտոմեքենաների: Նրանց հիմնական շփման թեմաները մեքենաներն էին, ավտոսպորտը և տյունինգը: Քանի որ այդ ժամանակ տյունինգը Հայաստանում նոր էր զարգանում և շատերի համար դեռ նորություն էր, շատ երիտասարդներ էին հետաքրքրվում տյունինգով՝ բացահայտելով իրենց համար նոր աշխարհ և ակամայից միավորվում էին միմյանց հետ՝ իրենց հետաքրքրությունները և իմացությունները կիսելու նպատակով: Այդպիսի մի նպատակ հետապնդող տղաներից մի քանիսը համախմբվեցին և ստեղծեցին "Street Racing" Armenia (Հայաստանի փողոցային ավտոմրցություններ) սիրողական ակումբը:
2004-2007 թվականների ընդացքում այդ երկար անվանումը վերափոխվեց կարճ հապավումով՝ « STR»:
Իմանալ ավելին